Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՈՒ մենք ընդամենը նայում ենք

ՈՒ մենք ընդամենը նայում ենք
21.02.2024 | 16:38

ՈՒրեմն, եթե մի քանի ճենճոտներ ու ոջլոտներ, քայլելով մի 150 կմ, գալիս են ու գրավում երկիրը, էդ երկրի մի մասը տալիս են թշնամուն, հազարավոր ջահելների թողնում թշնամու կրակի տակ ու զոհում, տանում երկիրը մտցնում այլանդակ մեծ պարտքերի տակ, խաղեր են խաղում ազգի խորհրդանիշների հետ ու այդքանից հետո մնում են տեղում, ուրեմն մենք գոյություն չունենք այլևս ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն։

Պետական ապարատի ու անվտանգության չգոյության մասին նույնիսկ ասել պետք չի։ Դրանք դատարկություն են։

Մեր բոլորի, մեր բոլորի ծնողների, մեր բոլորի նախնիների վաստակը ջուրն են գցում, ու մենք ընդամենը նայում ենք։

Երկրում կան մի քանի միլիարդատերեր, լիքը միլիոնատերեր, լիքը գեներալներ, հազարավոր զոհերի ընտանիքներ ու հարազատներ, բայց էդ ճենճոտների խումբն է որոշում քայլերն ու երկիրը տանում դեպի գորշ ապագա, իսկ ավելի հավանական է՝ դեպի երկրի ավարտ։

Ուրեմն մեզ հասնում է:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ